ԿԸՀ անդամն ամուսնացել և մշտական բնակության է տեղափոխվում ԱՄՆ. «ՀԺ»
Շաբաթ օրը Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Տաթևիկ Օհանյանի լիազորությունները դադարեցնելու մասին։ Օհանյանն ինքն է ինքնաբացարկի դիմում ներկայացրել Ս. Սարգսյանին։
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով ինքնաբացարկի պատճառն այն է, որ ԿԸՀ անդամն ամուսնացել է և մշտական բնակության է տեղափոխվում ԱՄՆ։ Օհանյանը ԿԸՀ-ում է 2007 թվականից։ Նախ` որպես ԿԸՀ մամուլի քարտուղար, ապա և ԿԸՀ անդամ։ Հանրությանը ավելի շատ հայտնի է «ԱԼՄ» և «Հ2» հեռուստաընկերություններում վարած հաղորդումներից։ Օհանյանի փոխարեն ԿԸՀ նոր անդամ առայժմ չի նշանակվել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան