Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև ճանապարհային քարտեզ է ստորագրվել
«Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև ճանապարհային քարտեզ է ստորագրվել»,-այդ մասին «Ամերիկայի ձայն» լրատվական գործակալության իրանական ծառայության փոխանցմամբ՝ հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն:
ԱԷՄԳ-ի գլխավոր քարտուղարը ճանապարհային քարտեզի ստորագրումը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ առկա խնդիրների լուծմանն ուղղված կարևոր քայլ է որակել:
Տեղեկատվության հաղորդմամբ՝ ճանապարհային քարտեզը ստորագրել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր քարտուղարն ու Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավարը: