Մեղադրանքներ` վերելակի վթարի գործով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին շենքի վերելակի խափանման պատճառները, որի հետեւանքով մահացել էր բնակչուհի, 1978թ. Հ.Շահբազյանը։ Բազմակողմանի քննության արդյունքներով՝ երկու անձի մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քննչական կոմիտեից ավելի վաղ տեղեկացրել էին, որ մարտի 21-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին շենքի վերելակը խափանվել էր, և խցիկը 11-րդ հարկից ընկել հորանը, ինչն անզգուշությամբ առաջացրել էր վերելակում գտնվող, 1978թ. ծնված Հ.Շահբազյանի մահը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (Տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ)։
Քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված շենքի վերելակի արագության սահմանափակչի զսպանակը եղել է ապակարգավորված, ինչի հետեւանքով չեն գործել վերելակի արագության սահմանափակչից գործարկվող որսիչները, գործելու դեպքում խցիկի ընթացքը կարգելակվեր և այն կպահվեր ուղղորդների վրա: Արդյունքում՝ մարտի 21-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, շահագործման ընթացքում վերելակը խափանվել է և 11-րդ հարկից ընկել է հորանը՝ դառնալով Երևան քաղաքի բնակչուհի Հ.Շահբազյանի մահվան պատճառ:
Կատարված բազմակողմանի, օբյեկտիվ նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ վերելակների անվտանգ տեխսպասարկման և շահագործման վերահսկման կազմակերպման համար պատասխանատուն «Աջափնյակ վերելակ» ՓԲԸ տնօրենն է, ով պատասխանատու եղել Երևան քաղաքի Բաշինջաղյան 2-րդ նրբանցք 1-ին շենքի մարդատար վերելակի տեխնիկական վիճակի զննման և անվտանգ շահագործման համար։
Նախնական քննության արդունքներով՝ տնօրենը, խախտելով Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջները, չի նախաձեռնել կատարելու վերելակի՝ 2014 թվականի ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննությունը, ինչպես նաև չի վերահսկել վերելակի պարբերական տեխնիկական զննումը, որը էլեկտրամեխանիկի կողմից իրականացվել է ոչ պատշաճ` ի խախտումն ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Վերելակների և դրանց շահագործման անվտանգության պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 692-Ն որոշմամբ սահմանված պահանջների։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ «Աջափնյակ վերելակ» ՓԲԸ տնօրենին և էլեկտրամեխանիկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախորդող հրապարակումներ՝
Վերելակները` ադրենալի՞ն, թե՞ անպատասխանատվություն
Եվս մի վտանգավոր «տրանսպորտ»՝ վերելակ
Վերելակն ընկել է. 35-ամյա քաղաքացին խցիկում հայտնաբերվել է մահացած
Փրկարարները վերելակի արգելափակումից դուրս են բերել երեխաների
Փոխքաղաքապետ. Վերելակները ֆիզիկական և բարոյական առումով մաշված են
Շենքի 7-րդ հարկից վերելակ է ընկել` քաղաքացին մեջը
Վերելակ նստելիս ուշադիր եղեք. Վերելակներում քաղաքացիներ են մնացել
Շարուրիում վերելակների մեծ մասի շահագործումն անվտանգ չէ, բայց մարդիկ օգտվում են դրանցից
Վերելակների վատ աշխատելու պատճառը ցածր ջերմաստիճանն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան