Իրանի միջուկային խնդրի շուրջ տեղի ունեցած բանակցությունների ամփոփումն այսօր՝ 13:00-ին
«Իրանի միջուկային խնդրի շուրջ տեղի ունեցած բանակցությունների ամփոփումը տեղի կունենա այսօր 13:00-ին»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակը:
Համաձայն տեղեկատվության՝ այսօր կեսօրին նախատեսված Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ տեղի կունենա եզրափակիչ հանդիպում, որի ընթացքում կողմերը կամփոփեն շուրջ 19 օր Վիեննայում տևած բանակցությունների արդյունքները:
Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նախատեսվում է, որ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ու ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հանդես կգան համատեղ հայտարարությամբ, որը կհրապարակվի պարսկերեն և անգլերեն լեզուներով: