Նաիրա Զոհրաբյան. «Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու որոշման մասին ինձ հայտնի չէ». «Ժողովուրդ»
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը վերադարձել է Հայաստան, և օրերս տեղի է ունեցել նրա և ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը փորձել են հասկանալ իրենց հետագա հարաբերությունների ճակատագիրը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ իրենց հանդիպման ժամանակ քննարկել են նաև Վարդան Օսկանյանի և Վահե Հովհաննիսյանի կողմից կուսակցություն հիմնելու հարցը:
«Ես պարբերաբար հանդիպում եմ թե Վարդան Օսկանյանին, թե Վահե Հովհաննիսյանին, երկուսին էլ համարում եմ պարկեշտ անձնավորություն ու ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ եթե իրենք նոր կուսակցություն ստեղծելու որոշում ունենան, ապա դրա մասին առաջինն իրենց գործընկերները կիմանան, բնականաբար, առաջին հերթին նաև ես։ Ձեր նշած տեղեկությունը հրապարակելու նախօրեին ես հանդիպել ու երկար զրուցել եմ Օսկանյանի հետ, և կուսակցություն ստեղծելու որոշման մասին ինձ հայտնի չէ»,- ասել է ԲՀԿ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան