Պաշտոնական. Կապելլոն հեռացավ Ռուսաստանի հավաքականից
Ֆաբիո Կապելլոն հեռացավ Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: ՌՖՄ-ն ու իտալացի մասնագետը համաձայնության են հանգել համագործակցության դադարեցման հարցում: Այս մասին հայտնում է ՌՖՄ-ի պաշտոնական կայքը: Կապելլոն պայմանագրի վաղաժամկետ դադարեցման համար 15 մլն եվրո փոխհատուցում կստանա:
Հիշեցնենք, որ 69-ամյա մասնագետն այդ պաշտոնում աշխատում էր 2012 թ.-ից:
Իր կարիերայի ընթացքում Կապելլոն տարբեր ժամանակներում գլխավորել է «Միլանը», «Ռեալը», «Ռոման», «Յուվենթուսը» և Անգլիայի հավաքականը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում