Պուտինի նկարով մարզաշապիկ հագնելու համար պաշտոնանկ է արվել Թուրքիայում Ուկրաինայի հյուպատոսը
Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ դադարեցվել են Թուրքիայում Ուկրաինայի պատվո հյուպատոս Լևենթ Այդինի լիազորությունները, քանի որ վերջինս հագել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով մարզաշապիկ: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Ուկրաինական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Լևենթ Այդինը պաշտոնական միջոցառման է գնացել Պուտինի նկարով մարզաշապիկով, որի վրա գրված է եղել՝ «Քաղաքավարությունը մեր ամեն ինչն է»:
Թուրքիայում Ուկրաինայի պատվո հյուպատոսը մասնակցել է թուրքական Անթալյասպոր ակումբի հետ երեք տարվա պայմանագիր կնքած Սամուել Էտոոյի պաշտոնական ներկայացմանը: