Պենտագոնը քննարկում է սեռափոխ եղած մարդկանց ծառայության արգելքը վերացնելու հարցը
Պենտագոնն ուսումնասիրում է սեռափոխ եղած մարդկանց՝ տրանսգենդերների ծառայության արգելքը վերացնելու հարցը: Գազետա.ռուն գրում է, որ մասնավորապես զինվորական հրամանատարությունը ծրագրում է հարցն ուսումնասիրել իրավական, բժշկական և վարչական տեսանկյուններից:
Կես տարվա ընթացքում, քանի դեռ ուսումնասիրությունները ընթացքի մեջ կլինեն, տրանսգենդերները իրավունք չեն ունենա ծառայել ամերիկյան բանակում, սակայն որոշումներն արդեն ծառայող նման անձանց վերաբերյալ, կընդունեն Պենտագոնի աշխատակիցները:
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերն արդեն հանձնարարել է աշխատանքային խումբ ստեղծել բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական անձանցից, որպեսզի օբյեկտիվ կերպով գնահատվի խնդիրը և բացահայտվեն գործնական հետևանքները:
Անցյալ տարի տրանսգենդերները պահանջել են Պենտագոնից թույլատրել իրենց ծառայել բանակում: Տարբեր հետազոտությունների տվյալներով, ամերիկյան բանակում ծառայում է մինչև 15 հազար մարդ, որոնք որոշել են փոխել իրենց սեռը: