Տնտեսություն 11:00 14/07/2015

Օտարերկրյա ներդրումները նվազե՞լ են, թե՞ ոչ. Պարզաբանում

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի տվյալները, ըստ որոնց, մեր երկրի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը կազմել է 60,17 մլրդ դրամ, որից ուղղակի ներդրումների ծավալը՝ 35,29 մլրդ դրամ: Վիճակագրական ծառայությունն առայժմ ներկայացրել է միայն նախորդ տարվա հետ համեմատական տվյալները։ 2014-ի առաջին եռամսյակի համեմատ, օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալն աճել է 858 մլն դրամով, բայց միայն ուղղակի ներդրումներինը՝ նվազել 34.32 մլրդ դրամով։ Այսինքն՝ մեկ տարում Հայաստանում կատարված ուղղակի ներդրումները նվազել են մոտ երկու անգամ (49.3%-ով):

Նշենք, որ ԱՎԾ-ի հրապարակած տվյալները լուրջ քննարկման թեմա են դարձել: Տնտեսագետները, վերլուծաբանները գտնում են, որ Հայաստանում ներդրումային դաշտը սկսում է դառնալ ոչ գրավիչ, ուստի օտարերկյա ներդրումները նվազում են:

Panorama.am-ն այս հարցերի վերաբերյալ զրուցեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ են նվազել օտարերկրյա ներդրումները:

Վ.Լալայանը նշեց, որ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակում է զուտ թվեր, սակայն չի տալիս մոտեցումներ, բացատրություններ, իսկ թվերը, ըստ նրա, խոսուն են:

Վարչության պետը պարզաբանեց, թե ինչով են պայմանավորված տարբեր տարընթերցումները:

Նա նախ հիշեցրեց, որ նախորդ տարվանից սկսած ԱՎԾ-ն փոխել է մեթոդաբանությունը և 2014 թ-ի վիճակագրությունը համադրելի չէ նախորդ տարիների վիճակագրության հետ: Նորամուծությունները ԱՎԾ-ն պայմանավորել է նրանով, որ 2012թ.-ից վճարային հաշվեկշիռը կազմվում էր նաև ըստ «Վճարային հաշվեկշռի և միջազգային ներդրումային դիրքի ձեռնարկ 6»-ի, և ԱՎԾ-ում, Կենտոնական բանկի հետ համատեղ, համապատասխան փոփոխություններ են կատարել օտարերկրյա ներդրումների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման համակարգում՝ ընթացիկ տարվանից որոշելով այն ամբողջովին համապատասխանեցնել այս փաստաթղթի դրույթներին: Մինչ այդ կար ընդունված «Վճարային հաշվեկշռի և միջազգային ներդրումային դիրքի ձեռնարկ 5»-ը:

«Նախորդ տարի նույնպես ասում էին, որ օտարերկրյա ներդրումները նվազել են, բայց մենք չենք կարող ասել, որ նվազել են, քանի որ դրանք համադրելի չեն: Մյուս կողմից, մենք ունենք բացարձակ թվեր: 2014թ-ի ամփոփված տվյալներով՝ իրական հատվածում կատարված ներդրումները կազմել են 2 մլրդ 17 մլն դոլար, իսկ ուղղակի ներդրումները 2014թ-ին կազմել են շուրջ 840 մլն դոլար»,- ասաց նա:

Վ.Լալայանը նշեց նաև, որ տվյալների ներկայացման տեսակետից ևս մեկ փոփոխություն է կատարվել: Մասնավորապես, այս տարվանից տվյալները ԱՎԾ-ն արդեն ներկայացնում է այսպես՝ «իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալները»: Զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են: Դրանց ընդհանուր ցուցանիշը ներկայացվում է որպես «ընդամենը ներդրումներ»:

«Ուստի այդ վիճակագրության հիման վրա կարող ենք ասել, որ 2015թ-ի առաջին եռամսյակում օտարերկրյա ներդրումների մասով աճ է գրանցվել մոտ 858 մլն դրամի չափով: Ճիշտ է՝ աճը մեծ չէ, բայց, այնուամենայնիվ, աճ կա»,- ասաց Վ.Լալայանը:

Անդրադառնալով ուղղակի ներդրումներին, նա նշեց, որ իրականում այն նվազել է, սակայն նվազման հիմնական պատճառն այն է, որ նախորդ տարի եղել է «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի՝ Հայաստանին պատկանող 20 տոկոսը «Գազպրոմին» փոխանցելը:

«Համաձայն մեր մեթոդաբանության դա օտարերկրյա ներդրում է: Այսինքն՝ անցած տարի եղել է այդ մեծ գործարքը, իսկ այս տարի նման գործարք չկա, բնական է, որ այս տարի ուղղակի ներդրումները նվազել են: Այսինքն՝ այն, որ Ռուսաստանից կտրուկ նվազել են ներդրումները, դա նաև այս գործարքով է պայմանավորված»,- նշեց Ներդրումային քաղաքականության վարչության պետը:

Հարցին, թե ինչպիսին է վիճակը Հայաստանում ներդրումների կատարման առումով, Վ.Լալայանն ասաց, որ, բնականաբար, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներն ազդեցություն ունենում են Հայաստանի վրա: Մյուս կողմից այդ միջազգային փոփոխությունները և զարգացումները նոր հնարավորություններ են բացում:

«Օրինակ՝ մեր երկիրը ԵՏՄ-ի անդամակցության շնորհիվ ԱՄՆ-ի, ինչպես նաև ԵՄ-ի հետ բարենպաստ ռեժիմները պահպանելու շնորհիվ դառնում է էլ ավելի գրավիչ օտարերկյա ներդրողների համար»,- ասաց նա՝ հավելելով, որ ԵՏՄ–ին Հայաստանի ամդամակցությունը ներդրումների համար դառնում է գրավիչ, քանի որ հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ գնալով մեծանում է:

Օրինակ՝ արդեն իսկ ներդրումներ են իրականացվել հանքարդյունաբերության, էներգետիկայի, ջերմոցային տնտեսությունների, հյուրանոցային բիզնեսի ոլորտներում:

«Կանադայի, ԱՄՆ-ի, եվրոպական երկրների գործարարները հետաքրքրված են Հայաստանի միջոցով մուտք գործել ԵՏՄ շուկաներ: Կարծում եմ, որ հաշվի առնելով նաև այն պետական և մասնավոր ծրագրերը, որոնք իրականացվելու են 2015թ-ին, ներդրումների համար դրական նշանակություն կունենան: Պետական ծրագրերը խոսում են լուրջ ներդրումների մասին և վստահ եմ, որ կունենանք դրական միտումներ»,- ասաց Վահագն Լալայանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կասկածելի առարկայի մասին հաղորդումից հետո Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցը փակվել է ստուգման համար
Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում ստուգվում է կասկածելի առարկայի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է «Զգուշացեք,...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նույն ժամին Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան
«Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին  տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
Աղբյուր` Panorama.am
15:27
«Կարևոր իրազեկում» Հարկադիրից
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, դրա 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Պեսկով. Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը...
Աղբյուր` Panorama.am
15:13
«Փաշինյանի ներքաղաքական նախագիծ» կամ «ամբոխահաճ քայլ». ինչպես է Հայաստանն արձագանքել ԵՄ-ին անդամակցումը. DW
ԵՄ-ին անդամակցելու Երևանի կառավարության որոշումը երկրում տարաբնույթ արձագանքներ է առաջացրել, իսկ Ռուսաստանում՝ սուր։ Եվրոպական ինտեգրման...
Աղբյուր` Panorama.am
15:07
Վրաստանի ընտրություններին միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը. Լորա Թորնտոն
Մակքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն և Վրաստանում NDI գրասենյակի նախկին ղեկավար Լորա Թորնտոնն ասել է, որ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ինքնավթարի հետևանքով ուղևորը տեղում մաhաgել է
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ջավախքի բնակիչների համար եվրոպական երկրները, որպես փող աշխատելու վայր, մնում են չընդունված
Ջավախքի բնակիչների մեծամասնությունը տարվա մեծ մասն անց է կացնում տնից հեռու: Աշխատատեղերի պակասի պատճառով տեղի բնակիչները ստիպված են լինում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Խնդիրները հնարավոր կլինի հեշտությամբ լուծել և ընդհանրապես հարաբերությունները լավ կլինեն. Հակոբ Սիմիդյանը՝ Ադրբեջանի հետ բնապահպանական հարցերի մասին
«Հարևանների հետ բնապահպանական խնդիրների բացերը կան, միայն Հայաստանի դեպքը չէ և դրանք հնարավոր կլինի հեշտությամբ և առանց հավելյալ պրոբլեմ...
Աղբյուր` Panorama.am
14:31
ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը պետք է մինչև հունվարի ավարտ բոլոր գերիների մասին տեղեկություն տրամադրի
«ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի ավարատ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ադրբեջանի դեմ դատական գործերը հետ կանչելու դեպքում իսկապես Հայաստանին կդարձնի ֆաշիստական պետություն
Հովհաննես Իշխանյանը հիմնավորում  է իր պնդումը, թեև՝ կան պարզագույն բաներ, որ հիմնավորման կարիք չունեն. «Հայաստանի հայցերը հենց...
Աղբյուր` Panorama.am
14:09
Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}