
Beeline-ը և ԻՏՁՄ-ն պարգևատրել են ԴիջիՔամփ ամառային երրորդ ճամբարի հաղթողներին
Beeline-ը և ԻՏՁՄ-ն պարգևատրել են ԴիջիՔամփ ամառային տեխնոլոգիական ճամբարի հաղթողներին։ Հուլիսի 6-ից-16-ը Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում անցկացված ճամբարին մասնակցել են ՀՀ մարզերից և Երևանից շուրջ 50 երիտասարդ, որոնց ներկայացրած գործարար առաջարկներն լավագույն են ճանաչվել ընտրական փուլի արդյունքում։ Այս մասին տեղեկացնում են «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասակայության հետ կապերի ծառայությունից:
Ճամբարի մասնակիցները մի քանի տասնյակ նորարար գաղափարներից ընտրել են 9 նախագիծ։ Առավել հետաքրքիր գաղափարների իրականացման նպատակով կազմվել են աշխատանքային թիմեր, որից հետո մասնակիցները կատարելագործել են իրենց նախագծերը՝ փորձագետների խորհրդվատության, գործարարների և թիմային աշխատանքի շնորհիվ։
Հանձնաժողովի որոշմամբ ճամբարի հաղթող է ճանաչվել LinguaCode նախագիծը, իսկ խրախուսական մրցանակների են արժանացել G-Pulse, Tech Bag, Dimord և ԱՐՏԱ նախագծերը: Բոլոր հաղթողներն արժանացել են տարբեր մրցանակների Beeline-ի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից, իսկ ճամբարի բոլոր մասնակիցներին հանձնվեցին ԴիջիՔամփ 2015–ի հավաստագրեր:
«Շնորհավորում եմ հաղթողներին և շնորհակալություն հայտնում տեխնոլոգիական ճամբարի երիտասարդներին ակտիվ մասնակցության համար։ Հայ երիտասարդներն, իրոք, տաղանդավոր են և այսօր մենք տեսնում ենք դրա վառ օրինակը. նրանք փորձում են իրենց սեփական ջանքերով և աշխատանքով կերտել իրենց ապագայի կանաչ ճանապարհը, առավել քան համոզված եմ, որ նրանցից շատերը դառնալու են հաջող ձեռնարկատերեր և իրենց լուման են ներդնելու երկրի տնտեսության զարգացման գործընթացում։ Beeline-ն իր հերթին մշտապես կաջակցի տաղանդավոր երիտասարդներին՝ ընձեռելով հնարավորություն հասնել ավելիին, նվաճել նորանոր բարձունքներ և կօգնի նրանց կյանքը դարձնել էլ ավելի լավը»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ընդգծել է. «ԴիջիՔեմփը բացի նորարարական գաղափարների բացահայտումից և բիզնեսի նախագծման հմտությունների սերտումից, ունի նաև մեկ այլ կարևոր նպատակ: Մենք առանձնակի կարևորում ենք պատանիների շրջանում թիմային աշխատանքի հմտությունների զարգացումը, քանի որ հենց թիմային ոգին է, որ առաջ է բերում նոր գաղափարներ ու հաջողություններ: Ուստի, ճամբարի օրակարգը բացի դասախոսություններից լի է նաև ժամանցային տարբեր միջոցառումներով: Այս օրերին պատանիներն իրենց բիզնես գաղափարների զարգացմանը զուգահեռ մասնացկել են մի շարք արշավների, էքսկուրսիաների, պարային միջոցառումների և այլն»։
Դիջիքեմփ ամառային ճամբարի հիմնական նպատակն երիտասարդների շրջանում տեխնոլոգիական ձեռներեցության աջակցությունն է, ինչպես նաև մոտիվացնող և կրթական միջավայրի ձևավորումն ու երիտասարդ սերնդի ոգեշնչումը` ստեղծելու սեփական բիզնես և բիզնես ծրագրեր: Նորարարական ճամբարի մասնակիցները ներկա գտնվեցին պրոֆոսիոնալների կողմից անցկացվող սեմինարներին և ժամանցային-ճանաչողական միջոցառումներին, մասնակցեցին մասնագետների դասախոսություններին:
Beeline-ը հանդիսանում է ամենամյա DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարի մշտական գլխավոր գործընկերը: Ճամբարի հիմնական նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող երիտասարդներին համախմբելը, մոտիվացիոն և կրթական միջավայր ստեղծելը, ճամբարի երիտասարդ մասնակիցներին ոգեշնչելը` ստեղծելու սեփական բիզնես և իրագործելու սեփական ծրագրերը։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին