Հրապարակվել է Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակը
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հապարակել է Սահմանադրության 1-7-րդ գլուխների նախնական տարբերակը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքից:
««Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հետ քննարկումների արդյունքներով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սույն թվականի հուլիսի 10-ի, 13-ի, 14-ի և 15-ի հերթական նիստերի ընթացքում լրամշակել է Սահմանադրության 1-7-րդ գլուխները:
Սահմանադրության նշված գլուխների նախագծի նախնական տարբերակը հանրային քննարկումների համար հրապարակվում է՝ տեղադրվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում (www.moj.am):
Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարող են ուղարկվել Հանձնաժողովի քարտուղարությանը՝ [email protected] էլեկտրոնային հասցեով»,- նշված է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարության հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ՝
Սահմանադրության նախագիծն այսօր կհրապարակվի
Սահմանադրության նախագիծը պատրաստ է. Ղազինյանը մանրամասներ է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները