9591 դիմորդ ընդունվել է բուհ, 1408-ն՝ անվճար. ԳԹԿ
Առաջին ամփոփ տվյալների համաձայն, այս տարի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել է 9591 դիմորդ՝ 11 հազար 416-ից: Նրանցից անվճար համակարգ է անցել 1408-ը: Panorama.am-ին տեղեկացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը:
Ներկայացված տվյալների համաձայն, 1825 դիմորդ կտրվել է քննություններից որևէ մեկից, 204 դիմորդ դուրս է մնացել, 297 դիմորդ ավարտական վկայական չի ներկայացրել:
«Ատեստատ չներկայացնելու պատճառով 297 դիմորդ դուրս է մնացել մրցույթից, այսինքն՝ մասնակցել են քննություններին, վերջում ատեստատ չեն ներկայացրել, հնարավոր է՝ այլ բուհ են դիմել»,- նշեց ԳԹԿ տնօրենը:
Մրցույթից այս փուլում դուրս մնացած դիմորդները, ըստ նրա, հնարավորություն ունեն դիմել համապատասխան թափուր տեղերի համար. «Նրանք, ովքեր կտրվել են որևէ քննությունից, բայց ինչ-ինչ առարկաներից դրական միավորներ են ստացել ու եթե որևէ մասնագիտության համար բավարար է, կարող են դիմել համապատասխան բուհ»:
Թեմային առնչվող հրապարակումներ՝
Հայտնի են ընդունելության անցողիկ միավորները
Դիմորդների ատեստատների ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Միասնական քննությունների առաջին փուլից հեռացվել է 6 դիմորդ
Բջջայինների, WiFi սարքերի պատճառով դիմորդները հեռացվել են քննասենյակներից. ԳԹԿ տնօրենն ամփոփում է
ԳԹԿ-ն բողոքներ քիչ է ստանում. Արա Իսպիրյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են