Հուլիսի 22-ին քաղաքական ողջ էլիտան կմասնակցի Ծառուկյանի եկեղեցու բացմանը. «Հրապարակ»
Հուլիսի 22-ին ժամը 17։00-ին կկայանա ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Նոր Հաճնում կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացումը։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ եկեղեցին կօծի ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ներկա է լինելու ողջ քաղաքական էլիտան։ Հնարավոր է, որ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ևս ներկա լինի՝ հաշվի առնելով, որ նախորդ եկեղեցիների բացմանը նա միշտ հյուրերի առաջին, պատվավոր շարքում է եղել։
Թերթի տեղեկություններով՝ եկեղեցում բացումից հետո մեծ խնջույք է լինելու Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանային համալիրում, երգելու են շոու բիզնեսի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ Նոր Հաճնի և Նուբարաշենում կառուցված եկեղեցիների զանգերը տեղադրվել էին 2014թ օգոստոսին, իսկ այս տարի ապրիլին բացվել էր Նուբարաշենի եկեղեցին։ Այն նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան