Քնեսեթի խոսնակն ակնկալում է Հայոց ցեղասպանության ճանաչում
Իսրայելի խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշտեյնը ակնկալում է, որ կոալիցիան և ընդդիմությունը կմիավորվեն և կճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացնում է «The Jerusalem Post» պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ` Քնեսեթի խոսնակը նաև հույս է հայտնել, որ Քնեսեթը ճանաչումը պաշտոնական ձևով կիրականացնի մոտ ժամանակներս:
«Հայերը մեր մեծագույն ընկերները չեն: Նրանք երբեք ՄԱԿ-ում մեր նման չեն քվեարկել: Փոխադարձ որևէ սպասելիք չունեմ, սա քաղաքական որոշում չէ»,- նշել է խոսնակը:
Այս առումով վերջինս շեշտել է, որ ճանաչումը որևէ կերպ կապված չէ Թուրքիային «մկաններ ցույց տալու հետ»: Վերջինս նաև հիշեցրել է, որ Քնեսեթի կողմից ճանաչումը համաձայնեցված չէ կառավարության հետ` նկատի առնելով իշխանությունների տարանջատման սկզբունքը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան