Իրավունք 19:35 15/07/2015

ՀՀ նախագահն ԱԺ-ի կողմից ընտրված թեկնածուին նշանակում է վարչապետ. Նոր Սահմանադրություն

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քիչ առաջ հրապարակած Սահմանադրության նախնական տարբերակում 6-րդ գլուխը վերաբերում է ՀՀ կառավարությանը, որը սահմանվում է որպես գործադիր իշխանության բարձրագույն մարմին:

Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: Նախարարությունների թիվը չի կարող գերազանցել 18-ը:

148-րդ հոդվածը սահմանում է վարչապետի ընտրությունը և նշանակում. Ըստ այդմ, Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո՝ եռօրյա ժամկետում վարչապետ է նշանակում ԱԺ ընտրություններում հաղթած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ներկայացրած վարչապետի թեկնածուին:

Վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո7-օրյա ժամկետում ԱԺ նախագահը պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա առաջարկում է պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող վարչապետի թեկնածուին: ԱԺ-ն վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է քվեարկության 2-րդ փուլ, որին մասնակցելու իրավունք ունեն խմբակցությունների կողմից առաջարկված վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Վարչապետի քվեարկությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ: ՀՀ նախագահն ԱԺ-ի կողմից ընտրված թեկնածուին նշանակում է վարչապետ:

Վարչապետը և կառավարության անդամները ԱԺ նիստում, ՍԴ նոր տարբերակով, երդվելու են Ազգային ժողովի նիստում:

Սահմանադրության նախնական տարբերակը կդրվի հանրային քննարկման: Քննարկման դրվելիք փաստաթուղթը դարձյալ կարող է փոփոխության ենթարկվել, եթե ընդունելի առաջարկներ ներկայացվեն: Քննարկումների փուլը կավարտվի մինչև հուլիսի վերջ, կներկայացվի հանրապետության նախագահին և եթե նախագահը հաստատեց, օգոստոսին միայն կներկայացվի Ազգային ժողով:

Նախորդող նորություններ`
Նոր Սահմանադրությունն առաջարկում է ՀՀ նախագահին ընտրել 7 տարի ժամկետով
Հրապարակվել է Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կասկածելի առարկայի մասին հաղորդումից հետո Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցը փակվել է ստուգման համար
Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում ստուգվում է կասկածելի առարկայի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է «Զգուշացեք,...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նույն ժամին Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան
«Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին  տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
Աղբյուր` Panorama.am
15:27
«Կարևոր իրազեկում» Հարկադիրից
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, դրա 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Պեսկով. Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը...
Աղբյուր` Panorama.am
15:13
«Փաշինյանի ներքաղաքական նախագիծ» կամ «ամբոխահաճ քայլ». ինչպես է Հայաստանն արձագանքել ԵՄ-ին անդամակցումը. DW
ԵՄ-ին անդամակցելու Երևանի կառավարության որոշումը երկրում տարաբնույթ արձագանքներ է առաջացրել, իսկ Ռուսաստանում՝ սուր։ Եվրոպական ինտեգրման...
Աղբյուր` Panorama.am
15:07
Վրաստանի ընտրություններին միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը. Լորա Թորնտոն
Մակքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն և Վրաստանում NDI գրասենյակի նախկին ղեկավար Լորա Թորնտոնն ասել է, որ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ինքնավթարի հետևանքով ուղևորը տեղում մաhաgել է
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ջավախքի բնակիչների համար եվրոպական երկրները, որպես փող աշխատելու վայր, մնում են չընդունված
Ջավախքի բնակիչների մեծամասնությունը տարվա մեծ մասն անց է կացնում տնից հեռու: Աշխատատեղերի պակասի պատճառով տեղի բնակիչները ստիպված են լինում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Խնդիրները հնարավոր կլինի հեշտությամբ լուծել և ընդհանրապես հարաբերությունները լավ կլինեն. Հակոբ Սիմիդյանը՝ Ադրբեջանի հետ բնապահպանական հարցերի մասին
«Հարևանների հետ բնապահպանական խնդիրների բացերը կան, միայն Հայաստանի դեպքը չէ և դրանք հնարավոր կլինի հեշտությամբ և առանց հավելյալ պրոբլեմ...
Աղբյուր` Panorama.am
14:31
ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը պետք է մինչև հունվարի ավարտ բոլոր գերիների մասին տեղեկություն տրամադրի
«ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի ավարատ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ադրբեջանի դեմ դատական գործերը հետ կանչելու դեպքում իսկապես Հայաստանին կդարձնի ֆաշիստական պետություն
Հովհաննես Իշխանյանը հիմնավորում  է իր պնդումը, թեև՝ կան պարզագույն բաներ, որ հիմնավորման կարիք չունեն. «Հայաստանի հայցերը հենց...
Աղբյուր` Panorama.am
14:09
Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}