Սահմանադրության նախնական տարբերակով, պատերազմի ժամանակ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է
Պատերազմի ժամանակ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է, նշվում է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի այսօր հրապարակած Սահմանադրության նախնական տարբերակում:
Նոր Սահմանադրության նախնական տարբերակում 154-րդ հոդվածը սահմանում է Զինված ուժերի ղեկավարմանն ու կառավարմանը:
Ըստ այդմ, Զինված ուժերը գտնվում են կառավարության ենթակայության ներքո, որն իրականացնում է զինված ուժերի ընդհանուր ղեկավարումը: Վարչապետի գլխավորությամբ գործող Անվտանգության խորհրդի կողմից սահմանվող քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակում Պաշտպանության նախարարն իրականացնում է Զինված ուժերի ղեկավարումը:
Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որը վարչապետի առաջարկությամբ նշանկվում է ՀՀ նախագահի կողմից:
Սահմանադրության նախնական տարբերակը կդրվի հանրային քննարկման: Քննարկման դրվելիք փաստաթուղթը դարձյալ կարող է փոփոխության ենթարկվել, եթե ընդունելի առաջարկներ ներկայացվեն: Քննարկումների փուլը կավարտվի մինչև հուլիսի վերջ, կներկայացվի հանրապետության նախագահին և եթե նախագահը հաստատեց, օգոստոսին միայն կներկայացվի Ազգային ժողով:

Նախորդող նորություններ`
ՀՀ նախագահն ԱԺ-ի կողմից ընտրված թեկնածուին նշանակում է վարչապետ. Նոր Սահմանադրություն
Նոր Սահմանադրությունն առաջարկում է ՀՀ նախագահին ընտրել 7 տարի ժամկետով
Հրապարակվել է Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակը