«Ունենք հազարավոր մշակաբույսեր, որոնք վտանգված են, կորստի եզրին են»

«Հայաստանը հարուստ է մի շարք բույսերի գենետիկական ռեսուրսներով, որոնց պահպանումը, նպատակային օգտագործումը կարևորվում է: Այսօր ամբողջ աշխարհում է այս խնդիրը կարևորվում, երկրները հսկայական միջոցներ են հատկացնում ժամանակակից պահպանության միջոցներ, պայմաններ ստեղծելու համար»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

Փոխնախարարի խոսքով, Հայաստանը վերջին 10-15 տարում այս ուղղությամբ կատարում է քայլեր, ստեղծվել է գեն բանկը, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի շրջանակում հացահատիկային և մշակաբույսերի պահպանության հնարավորություն է ստեղծվել Գյումրու սելեկցիոն կայանում:

Գ.Պետրոսյանը նշեց, որ Հայաստանը հարուստ է խաղողի տարատեսակ սորտերով, տարբեր աղբյուրներում նշվում է 700-900 ու ավելի սորտերի և կլոնների մասին, սակայն հետխորհրդային ժամանակաշրջանում դրանց մեծ մասը կորստի են մատնվել, այսօր օգտագործվում է մինչև 50 սորտ:

«Տեղյակ ենք, որ տարբեր մարզերում տնտեսվարողների մոտ կան եզակի նմուշներ, որոնք ուսումնասիրության, նույնականացման կարիք ունեն: Ճիշտ ենք համարում, որ դրանք հավաքագրվեն կոլեկցիոն այգում: Միգուցե հիմնական մասը արտադրական, տնտեսական հետաքրքրություն չունեն, բայց շատ արագ գինու շուկայում փոփոխություներ են լինում, որակի, համի նկատմամբ պահանջները փոխվում են: Այդ սորտերը կարող են որպես սելեկցիոն ելանյութ հանդիսանալ նոր ու արժեքավոր սորտերի ստացման համար: Դիմել ենք ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը, մեր առաջարկությունը հավանության է արժանացել և այժմ արդեն սկսվել է խաղողի տարբեր սորտերի հավաքագրումը»,- ասաց գյուղատնտեսության փոխնախարարը:

Գ. Պետրոսյանը կարևորեց նաև ծիրանենու գենետիկ ռեսուրսների հավաքագրումը, որի պահպանության համար Էջմիածնի երկրագործության գիտական կենտրոնի տարածքում ստեղծվել է ծիրանենու կոլեկցիոն այգի, որտեղ ընգրկված են արշավախմբերի կողմից հայտնաբերված 82 սորտ:

Փոխնախարարը մասնակցում էր «Հայաստանում պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանության և կայուն օգտագործման ներկա վիճակը և դրա բարելավմանն ուղղված ռազմավարական ծրագրի մշակման անհրաժեշտությունը» թեմայով կլոր սեղան-քննարկմանը, որը տեղի է ունենում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող «Տեխնիկական օժանդակություն Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանը»՝ Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման ծրագրի շրջանակներում:

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության բուսաբուծության և բույսերի պաշտպանության հարցերով պատասխանատու Ավետիք Ներսիսյանը նշեց, որ Հայաստանի ծիրանը շատ համեղ է, այդ մասին բոլորն էլ գիտեն, հեռանկար ունի, բայց միշտ մնալով նույն վիճակում, միայն նույն սորտերը, շուկայից դուրս կմանա, անհրաժեշտ է ավելի պինդ տեսակի ծիրան արդեն եվրոպական շուկաների համար:

Ավետիք Ներսիսյանի խոսքով, Խորհրդային միության փլուզումից հետո գիտությունը ոչ մի զարգացում չապրեց, իսկ այժմ արդեն քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ, պետք է աշխատանքներում ընդգրկել նաև երիտասարդների, ուղարկել նրանց արտասահմանում սովորելու՝ նոր տեսակների ստեղծման, գենետիկ ռեսուրսների պահպանության, օգտագործման հարցերում առկա խնդիրները լուծելու և բարելավում ու զարգացում ապահովելու համար:

«Հաշվի առնելով, որ Հայաստանը տարածաշրջանում հետաքրքիր բիոբազմազանություն ունի, բավականին կարևոր քայլ է, որպեսզի ստանձնենք այս գործը»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանն անդամակցում է Գենետիկ ռեսուրսների կոնվենցիային, ինչը հնարավորություն է տալիս պահպանել ինչպես հայկականը, այնպես էլ օգտվել դրսի հավաքածուներից:

«Գեն բանկն արդեն ստեղծված է, կառավարությունը քայլեր է արել այս ուղղությամբ, բայց բավարար չէ: Ունենք հազարավոր մշակաբույսեր, որոնք վտանգված են, կորստի եզրին են, քանի որ ճիշտ չեն օգտագործվում: Խնդիրը չի գնում այն մշակաբույսերի մասին, որոնք այսօր օգտագործվում են գյուղատնտեսության մեջ, այլ գենետիկ ռեսուրսների, որոնք պոտենցիալ նյութ կարող են հանդիսանալ նոր տեսակներ բուծելու համար: Եթե կորցնենք դա, հետագայում աղքատիկ գենետիկ ռեսուրսներ ենք ունենալու նոր մշակաբույսերի, սորտերի բուծման համար: Մեր նպատակն է պահպանել այն, այն ինչ ունենք, օգտագործել ավելի ճիշտ»,- ասաց Ավետիք Ներսիսյանը:

Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման ծրագրի իրականացման համար ԵՄ-ն հատկացրել է 25 միլիոն եվրո, որից 20 միլիոնը՝ որպես բյուջետային աջակցություն կտրամադրվի ՀՀ կառավարությանը գյուղատնտեսության և գյուղական համայնքների կայուն և համապարփակ զարգացման համար, 5 միլիոնը՝ որպես լրացուցիչ աջակցություն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:28
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40...
Աղբյուր` Panorama.am
13:35
2025-ին կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
13:28
2024 թ.-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12%-ի. Աննա Մերգելյան
«Ի տարբերություն 1988թ-ի, երբ ընտրվեց  դեկտեմբերի 1-ի օրը, ներկայում մարդկությունը, բժշկագիտությունն ունի դեղորայք, որով կարողանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}