«Առայժմ վիճակը կառավարելի է». Փոխնախարարը՝ խաղողի այգիներում հայտնաբերված հիվանդության մասին
«Չնայած Հայաստանի հինգ համայնքի խաղողի այգիներում հայտնաբերվել է ֆիլոքսերիա հիվանդություն, սակայն այս տարի կա խաղող հիանալի բերք, կգերազանցի նախորդ տարվա արտադրության ծավալները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:
Այգիներում հայտնաբերված ֆիլոքսերիա հիվանդության տեսակի հետ կապված, փոխնարարն ասաց, որ վիճակը կառավարելի է, սական դրա տարածվելու վտանգը կա:
«Առայժմ վիճակը կառավարելի է: Կառավարության որոշմամբ պարբերաբար ուսումնասիրություններ են կատարվում, որպեսզի իրավիճակին տիրապետենք ու կարողանանք խնդիրը համակարգել»,- ասաց Ս. Գալստյանը:
Նրա խոսքով, Հայաստանի տարածքում ֆիլոքսերիա հիվանդությունն առաջին անգամ արձանագրվել է 2009 թվականին Գայ համայնքում, կատարվել են կանխարգելիչ մի շարք աշխատանքներ. «Համոզված եմ, եթե այդ աշխատանքները չիրականացվեին, վարակն ավելի շատ տարածքներ կընդգրկեր: Վարակը փոխանցվում է օդով, ջրով, տեխնիկայով, մարդկանց միջոցով»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները