Հռոմի պապը՝ սելֆիի մասին
Լատինական Ամերիկայի դեմոգրաֆիական աճը պետք է դաս լինի Եվրոպայի համար: Այս մասին հայտարարել է Հռոմի պապը, ով այս օրերին այցելություններ է կատարել Լատինական ամերիկայի երեք երկրներ՝ Էկվադոր, Բոլիվիա, Պարագվայ:
Հռոմ վերադարձի ճանապարհին օդանավում տված ասուլիսում Հռոմի Պապը պատասխանել է լրագրողների բազմաթիվ հարցերի:
«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, նրան հարցրել են նաև հունական ճգնաժամի մասին. «Կատարվածի պատասխանատվությունն ընկնում է, իհարկե, հունական կառավարության ուսերին»:
Նա նշել է, որ վերահսկողություն պետք է սահմանվի, ճգնաժամը այլ երկրներում չտարածվելու համար, նաև նկատել է. «Վարկերի ու պարտքերի ճանապարհն անվերջանալի է»:
Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպես է Ֆրանցիսկոս Պապը վերաբերում սելֆիին, նա էլ պատասխանել է. «Դա այլ է մշակույթ է, ես ինձ ծեր եմ զգում: Այսօր իմ մեկնումից առաջ ինձ մոտեցավ մոտ 40 տարեկան մի ոստիկան, խնդրեց սելֆի անել: Ես նրան պատասխանեցի՝ դու դեռահաս ես: Դա այլ մշակույթ է, ես դրան հարգանքով եմ վերաբերվում»:
Հարցին էլ, թե որն է Պապի ուժի գաղտնիքը, նա ծիծաղով ասել է. «Հաշվի առեք, ես կոլա փորձած չկամ»: