Շիմով. Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտությունը դժբախտություն է
Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա հակամարտությունը նոր «Սառը պատրազմ» չէ: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել չեխ լրագրող, պատմաբան, «Ազատություն ռադիոկայանի» ռուսական ծառայության միջազգային մեկնաբան Յարոսլավ Շիմովը:
Վերջինիս խոսքերով` ներկայիս Ռուսաստանը ռազմաքաղաքական և տնտեսական ներուժով չի կարող համեմատվել Խորհրդային միության հետ:
«Արևմտյան երկրների և Ռուսաստանի ներկայիս հակամարտությունը կարելի է համարել միայն մեծ դժբախտություն, քանի որ այն շեղում է կողմերի ուժերը գլոբալ վտանգների դեմ պայքարից»,- նշել է Յարոսլավ Շիմովը:
Ինչ վերաբերում է փոքր երկրներին, ապա, ըստ բանախոսի, ստեղծված իրավիճակում նրանք պետք է վարեն առավել ճկուն քաղաքականություն և հստակ գիտակցեն, թե որն է իրենց ազգային շահը:
Այս առումով Յարոսլավ Շիմովը կաևորեց արտաքին քաղաքական գծի կայունությունը:
Ազատություն «ռադիոկայանի» մեկնաբանի խոսքերով`Ուկրաինայի օրինակը պարզորոշ ցույց է տալիս, որ «կտրուկ» շրջադարձերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնում: