Ում կընտրի Մոսկվան` ըստ Յարոսլավ Շիմովի
Մոսկվայի` Բաքվի և Անկարայի հետ հարաբերությունների սերտացումը չի վնասի հայ-ռուսական հարաբերություններին: Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական մերձեցումը հայ-ռուսական հարաբերությունների վրա`«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել չեխ լրագրող, պատմաբան, «Ազատություն ռադիոկայանի» ռուսական ծառայության միջազգային մեկնաբան Յարոսլավ Շիմովը:
«Այնպիսի բարդ տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է, Ռուսաստանին ձեռնտու չէ «բոլոր խնձորները դնել մեկ զամբյուղի մեջ»: Որքան էլ որ սերտանան Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները, Հայաստանի հետ լավ հարաբերությունները զոհաբերելու որևէ իմաստ չկա»,- նշել է Յարոսլավ Շիմովը:
Բանախոսի խոսքերով`ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և նրա դաշնակից Ադրբեջանի պարագայում Մոսկվան ունի ավելի շատ հակասություններ, քանի թե Երևանի հետ հարաբերություններում:
Նախորդիվ`
Յարոսլավ Շիմով. Ես չեմ տեսնում այն ուժերին, ովքեր շահագրգռված են ղարաբաղյան իրավիճակի ապասառեցման մեջ