Իրանը պատժամիջոցների վերացումից հետո 1 միլիոն բարելով կավելացնի նավթի արտահանումը
«Իրանը պատժամիջոցների վերացումից 6 ամիս անց 1 միլիոն բարելով կավելացնի նավթի արտահանումը»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն:
Իրանի նավթի նախարարը, անդրադառնալով նախօրեին Վիեննայում Իրանի և «5+1 խմբի» միջև ձեռք բերված միջուկային համաձայնությանը, մասնավորապես նշել է. «Պատժամիջոցների վերացումից հետո մենք նավթի արտահանման ծավալները 500 հազար բարելով կավելացնեն, իսկ արդեն 6 ամիս անց արտահանման ծավալները կավելանան 1 միլիոն բարելով՝ կազմելով օրական 2.5 միլիոն բարել»:
Այն հարցին, թե որքա՞ն է կազմում նավթի վաճառքից գոյացած, սակայն ներկայում սառեցված գումարները, ԻԻՀ նավթի նախարարը նշել է, որ սառեցված գումարները կազմում են շուրջ 4 միլիարդ դոլար: