Բակո Սահակյանը կարևորել է բանակում իրականացվող ստուգումները
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին մասնակցել է պաշտպանության բանակի բարձրագույն սպայական անձնակազմի նիստին, որի ընթացքում ամփոփվել են զինված ուժերում իրականացված ստուգումների արդյունքները:
Նախագահ Սահակյանը կարևորել է բանակում իրականացվող ստուգումները` նշելով, որ դրանք մեծապես նպաստում են զինված ուժերի մարտունակության բարձրացմանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխաակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը տվել է համապատասխան ցուցումներ` ընդգծելով, որ վերհանված բոլոր թերացումները պետք է անվերապահորեն և սահմանված ժամկետներում վերացվեն:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով