Զանգերը փրկարար ծառայություն` Beeline-ի միջոցով
Հայաստանի փրկարար ծառայություններ կատարվող բոլոր զանգերը սպասարկվում են Beeline ֆիքսված ցանցի միջոցով
Beeline-ը հայտարարում է Հայաստանի բոլոր մարզերում 911 ճգնաժամային կառավարման տարածքային կենտրոնների համար հեռախոսային կապի մասնագիտացված հարթակների ներդրման աշխատանքների ավարտի մասին: Այսուհետ Հայաստանի բոլոր բնակիչները, անկախ նրանից, թե բջջային կամ ֆիքսված կապի որ օպերատորի բաժանորդ են հադիսանում, կարող են ուղիղ կապ հաստատել մոտակա 911 փրկարար ծառայության հետ: Այս մասին հայտնում են «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Փրկարար ծառայություն դիմելու դեպքում կապի օպերատորների համակարգերը որոշում են զանգահարողի գտնվելու վայրը և ավտոմատ կերպով զանգն ուղարկում 911 ճգնաժամային կառավարման մոտակա կենտրոն:
«Այսօր ֆիքսված հեռախոսակապը մնում է ամենահուսալի կապի միջոցներից մեկը: Որպես Հայաստանի խոշորագույն և առաջատար օպերատոր Beeline-ը գիտակցում է անխափան և որակյալ կապ ապահովելու պատասխանատվությունը` հատկապես արտակարգ և ճգնաժամային իրավիճակների դեպքում: Beeline-ի շնորհիվ Հայաստանի բնակիչները բոլոր օպերատորների բջջային և ֆիքսված ցանցերից կարող են արագ կերպով կապ հաստատել փրկարար ծառայության մոտակա բաժնի հետ և ստանալ օգնություն արտակարգ իրավիճակներում», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հայաստանի փրկարար 911 և 112 ծառայություններ կատարվող բոլոր զանգերը սպասարկվում են Beeline ֆիքսված ցանցի միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում