ԱՄՆ-ի սենատոր Բլյումենտալ. «ՖԻՖԱ-ի համեմատությունը մաֆիայի հետ վիրավորական կարող է լինել մաֆիայի համար»
Ամերիկյան սենատոր Ռիչարդ Բլյումենտալը արտահայտվել է ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ:
«Հետաքննության արդյունքները, ըստ էության, ցույց տվեցին, որ ֆուտբոլի գլխին կազմակերպված հանցավոր խմբավորում է կանգնած, որը գործում է իսկական մաֆիայի պես: Օգտագործելով այդ տերմինը՝ ես միայն մի բանում վստահ չեմ. արդյոք նման համեմատությունը վիրավորական չէ՞ մաֆիայի համար: Չէ՞ որ մաֆիոզներն այդքան անթաքույց ու լկտիորեն կոռուպցիայով չեն զբաղվում:
Ինձ մոտ հարցեր են առաջանում. ովքե՞ր կարող էին իմանալ կատարված հանցագործությունների մասին, ե՞րբ են իմացել և ինչո՞ւ ավելի վաղ ոչ մի քայլ չեն կատարել: Եվ այս հարցերը ես կուզեի ուղղել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիային»,- ասել է Բլյումենտալը:
ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Դեն Ֆլիննը պատասխանել է սենատոր Ռիչարդ Բլյումենտալի հարցադրումներին:
«Ես միայն ընդհանուր զգացում ունեի, որ նման ինչ-որ բան է տեղի ունենում, ոչ մի ապացույց չունեի: Ուզում էինք շարունակել ազդել ՖԻՖԱ-ի վրա՝ որպես նրա անդամներից մեկը: Կար նաև այլ տարբերակ՝ դադարեցնել անդամությունը կազմակերպությանը, սակայն այդ դեպքում կբախվեինք ծանր հետևանքների: Մասնավորապես՝ ԱՄՆ-ն այլևս չէր կարողանա մասնակցել ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին: Նման որոշումը կազդեր նաև ակումբային ֆուտբոլի վրա Նրանից ոչ ոք, ում հետ աշխատել եմ, ինձ ՖԻՖԱ-ում կամ ԿՈՆԿԱԿԱՖ-ում կոռուպցիայի ոչ մի փաստ չի ներկայացրել»,- ասել է Ֆլիննը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում