Երեք տասնամյակ անց չեղյալ է հայտարարվել Իրանին մարդատար ինքնաթիռներ վաճառելու մասին արգելքը
«Երեք տասնամյակ անց չեղյալ է հայտարարվել Իրանին մարդատար ինքնաթիռներ վաճառելու մասին արգելքը»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հաղորդագրություն է տարածել ԻԻՀ օդանավակայանների կազմակերպության տեղեկատվության բաժինը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ըստ Վիեննայում համատեղ քայլերի համապարփակ ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության՝ երեք տասնամյակ անց չեղյալ է հայտարարվել Իրանին մարդատար ինքնաթիռներ վաճառելու մասին արգելքը, և Իրանն այսուհետ կկարողանա ավիափոխադրության ոլորտում զարգացնել միջազգային համագործակցությունը:
Նշենք, որ հատկապես այս ոլորտի նկատմամբ պատժամիջոցների չեղյալ հայտարարելը չափազանց անհրաժեշտ էր իրանական կողմին, քանի որ անցած տարիների ընթացքում Իրանը ստիպված շահագործում էր հին ինքնաթիռներ, որոնք հաճախ էին վթարի ենթարկվում՝ դառնալով բազմաթիվ անմեղ քաղաքացիների մահվան պատճառ: