Զոհված զինծառայող Զորիկ Գևորգյանի ընտանիքը բնակարան կստանա
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց զոհված զինծառայող Զորիկ Ժիրայրի Գևորգյանի ընտանիքին բնակարան ձեռքբերելու որոշմանը:
Որոշման համաձայն` զոհված զինծառայող Զորիկ Ժիրայրի Գևորգյանի ընտանիքին բնակարան ձեռք բերելու համար պետական ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին Պաշտպանության նախարարությանը 2015 թվականի ինն ամսում կհատկացնի 4 մլն դրամ: Գումարը փոխանցվելու է զոհված զինվորի հորը՝ Ժիրայր Գևորգյանին:
Հիշեցնենք, որ Զորիկ Գևորգյանը զոհվել է օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի իրականացրած հետախուզադիվերսիոն գործողության ժամանակ՝ կանխելով հակառակորդի դիվերսիոն հարձակումը: Հետմահու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները