Թվայնացված հայերեն ձեռագրերը՝ համացանցում. «Գրահավաք»
Հայ ժողովրդի մշակույթի մեծագույն արժեքերից է հայկական ձեռագրերը: Հայ ժողովրիդ մեծագույն հարստությունը հին ձեռագրերն են: Աշխարհում կան մոտ 30 հազար հայերեն հին ձեռագրեր, պատառիկ հայերեն ձեռագրեր, որոնց մեծ մասը ( 17 հազարից ավելի) պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում:
Հայկական ձեռագրեր պահվում են Երուսաղեմի Սբ Հակոբյանց վանքում, Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, Վիեննայի Մխիթարյան ձեռագրատանը, Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքում, Սբ Էջմիածնի ձեռագրատանը: Հայերեն ձեռագրեր կան նաև Կոստանդնուպոլսի Ազգային պատրիարքարանում, Զմմառի վանքում ու Անթիլիասում (Լիբանան), Լոնդոնի Բրիտանական թանգարանում, Փարիզի Ազգային, Օքսֆորդի Բոդլերյան գրադարաններում, ՌԴ գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքում, Սանկտ Պետերբուրգի Սալտիկով-Շչեդրինի անվան հանրային, Թբիլիսիի, Բեռլինի, Նյու Յորքի, Վաշինգտոնի և այլ քաղաքների գրադարաններում:
Մատենադարանը ձեռագիր հավաքածուների թվայնացման աշխատանքներն սկսել է 2007թ. և ներկայումս աշխատանքներն այդ ուղղությամբ ակտիվորեն շարունակվում են։ 4600 ձեռագիր՝ ընդհանուր առմամբ 2,5 միլիոն էջ, արդեն թվայնացվել է:
Աշխարհի տարբեր գրադաններում, թանգարաններում, նաև Մատենադարանում պահվող ձեռնագրերին ծանոթանալու հնարավորություն է ընձեռում «Գրահավաք» բլոգը, որը ներկայացնում է համացանցում հայերեն թվայնացված ձեռագրերի բավական արժեքավոր մի ցուցակ՝ համապատասխան հղումներով։ Այստեղ կգտնեք համացանցում առկա այն ձեռագրերը, որոնք հնարավոր է դիտել, անգամ հաճախ ամբողջությամբ ներբեռնել։ Սրանցում կան նաև Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի նկարազարդումներով մատյաններ։
Գանձասարի Կարմիր Աւետարան, ԺԲ կամ ԺԳ դար (ձեռագիր, պահպ. վայրը՝ Չիկագոյի համալսարանի գրադարան)
Աւետարան, Կիպրոս, 1284-1312 թթ. (ձեռագիր, պահպ. վայրը՝ Չիկագոյի համալսարանի գրադարան)
Աւետարան, 1302 թ. և 1406 թ. (ձեռագիր, ծաղկող՝ Մոմիկ, պահպ. վայրը՝ ՄՄ Մատենադարան). միայն մանրանկարներով էջեր
Աւետարան, Շամխոր, 1670 (ձեռագիր, պահպ. վայրը՝ Չիկագոյի համալսարանի գրադարան)
Աւետարան, Հալեպ, 1624 (ձեռագիր, պահպ. վայրը՝ Չիկագոյի համալսարանի գրադարան)
Աւետարան, Խիզան, 1455 թ. (ձեռագիր, պահպ. վայրը՝ ԱՄՆ, Բալտիմոր, Walters Art Museum)
Ցուցակն ամբողջությամբ՝ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա