Հունաստանի խորհրդարանը հաստատել է բարեփոխումների նոր փաթեթը
Անցած գիշեր Հունաստանի խորհրդարանը հաստատել է տնտեսական բարեփոխումների նոր փաթերը, որի շուրջ երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը համաձայնության է եկել միջազգային վարկավորողների հետ: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն:
Փաթեթին կողմ են քվեարկել 229 պատգամավորներ, դեմ` ավելի քան 60-ը, որոնց թվում «ՍԻՐԻԶԱ» կուսակցության 38 պատգամավորներ: Դեմ քվեարկողների ցանկում է եղել նաև Հունաստանի ֆինանսների նախկին նախարար Յանիս Ֆարուֆակիսը, ով հանդիսանում էր Հունաստանի տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված միջազգային վարկավորողների հետ բանակցությունների ակտիվ մասնակից:
Բարեփոխումների փաթեթը, որի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել Եվրագոտու ղեկավարների 17 ժամ տևած խորհրդաժողովի ժամանակ, նախատեսում է Հունաստանում բյուջետային կրճատումներ, կենսաթոշակային տարիքի շեմի բարձրացում, հարկերի ավելացում, սեփականաշնորհման գործընթացի ծավալում և այլն:
Մինչև ընթացիկ շաբաթվա վերջ Հունաստանին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ ծրագրային փաթեթը պետք է հաստատվի Եվրագոտու անդամ երկրների օրենսդիր մարմինների կողմից: Բացի դա` Եվրախումբն իր հերթին առանձին որոշում պետք է ընդունի այս հարցի առնչությամբ: Այս ամենը թույլ կտա սկսել Հունաստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու երրորդ փուլը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները