Իսրայելն օդային հարվածներ է իրականացրել Գազայի հատվածում
Իսրայելի ռազմաօդային ուժերը հուլիսի 16-ին հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ի պատասխան իր տարածքում տեղի ունեցած հրթիռակոծության: Այս մասին հայտնում է «Տասս» գործակալությունը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչ Պիտեր Լերներին:
«Հրթիռը պայթել է Աշկելոն քաղաքի մոտ, տուժածներ չկան»,-ասել է Լերները՝ ավելացնելով, որ իրենք ի պատասխան հարվածներ են հասցրել Գազայում «ահաբեկչական ենթակառույցների» վրա:
Հիշեցնենք, որ իսրայելա-պաղեստինյան վերջին ռազմական գործողությունները տեղի են ունեցել 2014 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին: Իսրայելի «Պաշտպանության սահման» գործողության հետևանքով զոհվել է ավելի քան 2000 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմն ունեցել է ընդամենը 66 զոհ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան