ԼՂՀ ՀՕՊ ուժերը կձեռնարկեն անհրաժեշտ միջոցները հակառակորդի օդային թիրախները վերացնելու համար. ՊՆ
Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքները, որոնք իրականացվում են առաջնային գծից 10-15կմ խորության վրա: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
«ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ժամանակին հավաստանշում են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և աչալրջորեն հետևում դրանց ուղերթին: ՊԲ հրամանատարությունը զգուշացնում է, որ Արցախի օդային տարածքը խախտելու դեպքում հանրապետության ՀՕՊ ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդի օդային թիրախները վերացնելու ուղղությամբ: Արցախի երկինքը անվտանգ է և անընդհատ գտնվում է հակաօդային պաշտպանության ուժերի վերահսկողության տակ»,- նշված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ՝
Հայկական զինուժն առաջնագծում նոր, ժամանակակից տեխնոլոգիաներ է կիրառում. Տիգրան Աբրահամյան
ԼՂՀ ՊՆ. Հայկական կողմը երբեք հանդես չի գալիս հրադադարի պահպանման ռեժիմի խախտման նախահարձակի դերում
Հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը. ԼՂՀ ՊՆ
Պաշտոնական Ստեփանակերտը Ուորլիքին` Ո՞նց եք պատկերացնում