Սեյրան Օհանյան. Սահմանային իրավիճակն այսօր վերահսկելի է (տեսանյութ)
Սահմանային իրավիճակն այսօր վերահսկելի է: Լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով այցելել էր Հանրապետական կենտրոնական հավաքակայան:
«Հրամանատարների և առաջին գծում գտնվող զինծառայողների, նաև կրտսեր հրամանատարների խելացի գործողությունների շնորհիվ այսօր ծառայությունն ավելի անվտանգ ու նաև խելացի կերպով է իրականացվում: Շփման գծում մեր զինծառայողները հաստատակամ են, ունեն բարձր մարտական ոգի: Եթե մերթընդմերթ նշանացուցված կրակոցներ են լինում, ապա համարժեք պատասխան են ստանում, իսկ անկանոն կրակոցներին հիմնականում իհարկե պատասխան չի տրվում: Միաժամանակ համապատասխան գործողություններով, մարտական խնդիրների իրականացման շնորհիվ զսպման մեխանիզմներ են ստեղծված, որպեսզի ամեն ինչ անենք պահպանելու հրադադարի ռեժիմը»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԼՂՀ ՊՆ-ն տարածեց հայտարարություն, ըստ որի. « Ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Հրաձգային զինատեսակներից բացի հուլիսի 14-ին հարավային ուղղությամբ կիրառելով նաև 60 մմ ականանետ»:
Այսօր էլ ԼՂՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքները, որոնք իրականացվում են առաջնային գծից 10-15կմ խորության վրա:
Նախորդող հրապարակումներ՝
Հայկական զինուժն առաջնագծում նոր, ժամանակակից տեխնոլոգիաներ է կիրառում. Տիգրան Աբրահամյան
ԼՂՀ ՊՆ. Հայկական կողմը երբեք հանդես չի գալիս հրադադարի պահպանման ռեժիմի խախտման նախահարձակի դերում
Հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը. ԼՂՀ ՊՆ
Պաշտոնական Ստեփանակերտը Ուորլիքին` Ո՞նց եք պատկերացնում