Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել ավիափոխադրումների շուկան
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին, ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանին և քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանին հանձնարարեց ուսումնասիրություններ կատարել ավիափոխադրումների շուկայում:
«Պետք է ուսումնասիրել թե գների, թե ուղղությունների, թե թռիչքների ժամկետները, ինչպես նաև բանակցել այն ընկերությունների հետ, որոնք գիշերային թռիչքներ են իրականացնում»,- ասաց Հ.Աբրահամյանը, հավելելով, այդ թռիչքները կարելի է տեղափոխել ցերեկվա ժամերին, քանի որ դա անհարմարություն է ստեղծում զբոսաշրջիկների համար:
«Եթե զբոսաշրջիկը առավոտյան հինգին է ժամանում Երևան, ապա ինքը մինչև կեսօր պետք է փնտրի, թե որտեղ է անցկացնելու ժամանակը և վճարի հյուրանոցի համար: Դրա համար պարոն Ճշմարիտյան, կատարեք ուսումնասիրություններ և ներկայացրեք առաջարկներ»,-նշեց Հ. Աբրահամյանը:
Ավիափոխադրումների շուկայի վերաբերյալ կարդացեք նաև՝
Շահեն Պետրոսյան. Բաց երկնքի քաղաքականությունը բլեֆ է