Հայաստանի մասին ֆիլմ նկարահանելը հեշտ չէ. բրիտանացի ռեժիսոր
Բրիտանացի ռեժիսոր Շոն Մքալիսթերը հինգը տարի նկարահանումներ է իրականացրել Սիրիայում և մարդկային պատմությունը ներկայացրել «Սիրիական սիրավեպ» ֆիլմում, որն էլ «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի «Միջազգային վավերագրական» մրցույթում է ընդգրկված:
«Ֆիլմը երկու սիրիացիների մասին է: Փորձել եմ կենտրոնանալ սիրո պատմության վրա, որն ավելի համամարդկային է, քան քաղաքական թեման: Կարծում եմ՝ պետք է գնալ և սպանել Ասադին: Սիրիական կոնֆլիկտի խնդիրը Ասադն է, ոչ թե իսլամիստները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսորը:
Ռեժիսորը պատմեց, որ հինգը տարի նկարահանված այս ֆիլմն ուրվագծում է քաղաքական ազատության աննկարագրելի ոդիսականն Արևմուտքում: Ռաղդայի և Ամերի համար սա հուսո, երազանքի և վհատության ուղևորություն է հանուն հեղափոխության, հայրենիքի և իրենց:
Նկարահանումներն անց են կացվել Դամասկոսում:
Շոն Մքալիսթերն ասաց, որ նախօրեին ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանը հարցրել է նրան՝ արդյո՞ք Հայաստանի մասին ֆիլմ կնկարահանի:
Նրա կարծիքով, իրականում Հայաստանի մասին ֆիլմ նկարահանելը հեշտ չէ. «Բրիտանական մտածելակերպի համար հայկական պատմությունն օտար է»:
Շոն Մքալիսթերը 16 տարեկանում դպրոցը թողնելով՝ աշխատել է հյուսիային Անգլիայի տարբեր գործարաններում, մինչև ձեռքն է առել տեսախցիկը և ուղի հարթել դեպի Ազգային կինոդպրոց, որն ավարտել է 1996-ին: Նրա «Աշխատելով թշնամու համար» առաջին ֆիլմը և դրան հետևած «Հոգածուները» ներկայացվել են Հեռուստատեսության արքայական միության մրցանակին:
Հաջորդել են «Նորաբնակները» (2000) և «Հալի հրեշտակը» (2002) ֆիլմերը: Վաղ շրջանից մինչև վերջին միջազգային հաջողությունները Շոն Մըքալիսթերի ֆիլմերն իրենց հատուկ մտերմիկությամբ և անկեղծությամբ ներկայացնում են աշխարհի տարբեր ծայրերից եկած մարդկանց, որոնք պայքարում են գոյատևման համար և հաղթահարում դժվարությունները: Նրանք ներքաշված են քաղաքական ու անձնական բախումների մեջ՝ փորձելով իմաստավորել այն աշխարհը, որտեղ ապրում են:
Նախորդող հրապարակումներ՝
Եղեռնի մասին ֆիլմում ասելիքը պետք է ասվի ուղիղ, առանց ելևէջների. ռեժիսոր
Եթե հանկարծ «Ոսկե ծիրանի» մատը փուշ մտնի, ողբերգություն կլինի. ֆրանսիահայ ռեժիսոր
Թուրք ռեժիսորը չի վախենում Ցեղասպանության մասին նկարահանած ֆիլմի համար ճնշումներից
«Ընտանեկան ալբոմ» վավերագրական ֆիլմը պատմում է 1937 թվականի մութ էջերի մասին
Կարին Հովհաննիսյանը Էգոյանի առաքելության և Թանկյանի հետ հանդիպման մասին
«Մոսկվիչ, իմ սեր»-ը սերնդի ողբերգության պատմություն է. Արամ Շահբազյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա