Հայաստան կներմուծվեն ավելի շատ պաշտպանողական և կանխարգելիչ բնույթի զինատեսակներ. Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանն, այսօր Հանրապետական կենտրոնական զինվորական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով զենք գնելու նպատակով Ռուսաստանի կողմից տրամադրվող 200 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկին, ասաց, որ այդ խնդիրը արծարծվել է միջազգային հանդիպումների ժամանակ, քննարկվել է ՀՀ Ազգային ժողովում և հավանության է արժանացել:
Նախարարի խոսքերով՝ համապատասխան համագործակցության շնորհիվ է, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ հասել է այդ պայմանավորվածությանը:
«Զինատեսակները արդեն իսկ ընտրված են, ճշգրտումներ են կատարվում: Դրանք ժամանակակից են, ավելի շատ պաշտպանողական են և նաև կանխարգելիչ, և դրանք հիմք են ստեղծելու զսպման մեխանիզմների ձևավորման համար»,- նշեց Սեյրան Օհանյանը:
Հարցին, թե երբ այդ զինատեսակները Հայաստան կբերվեն, նախարարն ասաց, որ ժամանակացույց կա, ըստ որի, ՌԴ համապատասխան ձեռնարկություններում դրանք պետք է պատրաստվեն և ներմուծվեն Հայաստան: Բացի այդ, արդեն կան զինատեսակներ, որոնք արդեն իսկ պատրաստ են:
Նախորդիվ`
Զենք գնելու համար ՌԴ վարկը Հայաստանին անհրաժեշտ էր. Մովսես Հակոբյան
ՀԱԿ-ը կողմ է ռուսական վարկ ստանալու մասին համաձայնագրին
Ռուսական 200 մլն դոլար վարկից ոչ մի լումա չի տրամադրվի էլէներգիայի սուբսիդավորման համար. Պաշտպանության փոխնախարար
Էլէներգիայի բարձր սակագինը կսուբսիդավորեն 200 մլն վարկի՞ց. ՍԴ-ն հաստատել է, ԱԺ-ում լռում են
Տարաձայնություն «Ժառանգություն» խմբակցությունում
Ռուսական վարկով գնվող ռուսական զենքը լինելու է գործարանային գնով
Մի՛ կնքեք պայմանագրեր, որոնք թերի են. Բագրատյանը` 200 մլն տրամադրող ռուսական համաձայնագրի մասին
Ինչի՞ն եք դեմ, բացառիկ պայմաններով համաձայնագիր է. Հերմինե Նաղդալյան
Ռուսական 200 մլն դոլար վարկից ոչ մի լումա չի տրամադրվի էլէներգիայի սուբսիդավորման համար. Պաշտպանության փոխնախարար
Էլէներգիայի բարձր սակագինը կսուբսիդավորեն 200 մլն վարկի՞ց. ՍԴ-ն հաստատել է, ԱԺ-ում լռում են
Փաշինյանի համար անհայտ մնաց` 200 մլն ԱՄՆ դոլար վարկից կսուբսիդավորե՞ն էլէներգիայի սակագնի համար, թե՞ ոչ