Ադրբեջանում իրականացվող միջոցառումները որևէ մտահոգություն չեն պատճառում. Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի Զինված ուժերում անցկացվող զորավարժություններին ու արվող հայտարարություններին՝ նշեց, որ չպետք է լուրջ ուշադրություն դարձնենք տարբեր տեսակի հայտարարություններին և այն միջոցառումներին, որոնք պլանային են և կարող են նաև արտապլանային լինել:
‹‹Իրավիճակը լրջորեն վերահսկում են ՀՀ զինված ուժերի ղեկավարությունն ու այն համապատասխան ծառայությունները, որոնք պատասխանատու են ազգային անվտանգության համար: Լարվածության դեպքում համապատասխան միջոցառումներ ենք իրականացնում: Ադրբեջանում ներկայումս իրականացվող միջոցառումները որևէ մտահոգություն չեն պատճառում: Մենք մեր աշխատանքն ամենօրյա ռեժիմով իրականացնում ենք»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նախորդող`Այսօր չտեսա որևէ մի զորակոչիկի, որը չէր ցանկանում ծառայել. Սեյրան Օհանյան
Սեյրան Օհանյան. Սահմանային իրավիճակն այսօր վերահսկելի է
Հայաստան կներմուծվեն ավելի շատ պաշտպանողական և կանխարգելիչ բնույթի զինատեսակներ. Սեյրան Օհանյան