Շիմով. Ստեղծված իրավիճակում արտաքին ուժերին ձեռնտու չէ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրացումը
Ստեղծված իրավիճակում արտաքին ուժերին ձեռնտու չէ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրացումը: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ երեկ նման տեսակետ է հայտնել չեխ լրագրող, պատմաբան, «Ազատություն ռադիոկայանի» ռուսական ծառայության միջազգային մեկնաբան Յարոսլավ Շիմովը:
«Այս պահին ես չեմ տեսնում այն խոշոր արտաքին ուժերին, ովքեր շահագրգռված կլինեին Ղարաբաղում իրավիճակի «ապասառեցման» մեջ: Ռուսաստանը ներքաշված է Արևմուտքի հետ հակամարտության մեջ: Թուրքիան, իր հերթին, ունի բավական շատ ներքին խնդիրներ»,- նշել է Յարոսլավ Շիմովը:
Դրա հետ մեկտեղ, ըստ բանախոսի` Թուրքիայի սահմանների մոտ ստեղծվել է իրապես վտագավոր լարվածության օջախ` հանձինս «Իսլամական պետության»:
«Այս պայմաններում դժվար թե ինչ-որ մեկի համար ձեռնտու լինի «քչփորել» հին վերքերը»,- հավելել է Յարոսլավ Շիմովը:
Վերջինիս կարծիքով` այս պահին հետխորհրդային տարածքում միակ «չսառեցված» հակամարտությունը Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակն է:
Յարոսլավ Շիմովի խոսքերով` հենց Ուկրաինայում հարատև խաղաղության հաստատման հնարավորություններից են կախված հետխորհրդային տարածքում առկա մյուս հակամարտություններում հնարավոր զարգացումները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում