
Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական անօդաչու սարք է ոչնչացվել
Սիրիայի զենիթահրթիռայինները անօդաչու ինքնաթիռ են ոչնչացրել Իդլիբ նահանգում: Գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ալ-Վաթան»-ը:
Աղբյուրի տվյալներով՝ սարքը նկատվել է և խփվել Այն-էլ տաճարի երկնքում:
Հետախուզության արդյունքներով պարզվել է, որ այն պատկանում է թուրքական BBC-ին և օգտագործվում է կառավարման ուժերի մասին տվյալներ հավաքելու և թշնամուն հանձնելու համար:
Ըստ հաղորդագրության՝ արմատականները հինգշաբթի գրոհել են Իդլիբ նահանգի շիաների երկու քաղաքները՝ Էլ-ֆուան և Քաֆրայը: «Ալ-Մայդին» հեռուստաընկերության տվյալներով այդ բնակավայրերում արձակվել է ավելի քան 150 հրթիռներ և արկեր: Բնակիչների շրջանում կան վիրավորներ և տուժածներ: