Վարդան Ոսկանյան. Համաձայնագրի էությունը Իրանի կողմից միջուկային ծրագրի որոշակի հատվածից հրաժարվելն է

Կարող ենք տալ պատմական կոթողային և մի շարք այլ բնութագրեր: Եթե մենք փորձենք այն դիտարկել ինչ-որ առումով քննական լույսի տակ, ապա համաձայնագրի էությունը միջուկային ծրագրի որոշակի հատվածի հրաժարումն է Իրանի կողմից, զանազան առավելություններ ստանալու և պատժամիջոցների ռեժիմից դուրս գալու տեսանկյունից: Անդրադառնալով Իրանի և «Վեցյակի» երկրների միջև միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Ոսկանյանը համոզմունք հայտնեց, որ համաձայնագրով նախատեսված պարտավորությունները կատարելու դեպքում Իրանը կվերադառնա ոչ միայն Մերձավոր Արևելքում ունեցած իր նախկին դիրքերին, թե տնտեսական, թե քաղաքական ոլորտում, այլ կստանա բոլորովին նոր դեր և նոր կարևորություն:

Համաձայնությունը ձեռք բերելուց հետո հաջորդ խնդիրն, ըստ իրանագետի, լինելու է փաստաթղթերի վավերացման հարցը:

«Իրանի իսլամական հանրապետության մեջլիսում այդ համաձայնագիրը վավերացման խնդիր պետք է որ չունենա, այլ է հարցը ԱՄՆ Կոնգրեսում փաստաթղթի վավերացման ուղղությամբ, որովհետև Կոնգրեսում նախ և առաջ կան ընդդիմադիր տրամադրություններ՝ միտված ԱՄՆ ներկայիս վարչակարգի դեմ, մյուս կողմից Կոնգրեսում շատ ուժեղ են հրեական լոբբիստական կազմակերպությունները և ընդհանրապես ԱՄՆ-ում Իսրայել պետությունն ունի շատ բարեկամներ: Իսկ այդ գործարքի դժգոհ կողմերից մեկը հենց Իսրայելն է: Ուստի ԱՄՆ-ում որոշակի խոչընդոտներ հնարավոր է և միգուցե հարուցվեն դրա վավերացման ճանապարհին: Այսուհանդերձ պետք է հիշել, որ նախագահ Օբաման էլ իր կողմից հայտարարել էր, որ Կոնգրեսի կողմից ցանկացած խոչընդոտող կամ արգելակող որոշում ենթարկվի նրա վետոյին: Այսինքն եթե փորձենք գործընթացն ընդհանուր առմամբ գնահատել, ապա դեռևս որոշակի փուլեր կան մինչև որ այս համաձայնությունը սկսի անմիջականորեն կիրարկվել թե իրանական և թե «Վեցյակի» երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի կողմից: Որովհետև Իրան-Արևմուտք հակասությունների ամբողջ փունջը մեծամասամբ կապված էր Իրան-ԱՄՆ հակասությունների հետ»,- նշեց Վ.Ոսկանյանը:

Իրանագետի կարծիքով, Մերձավոր Արևելքում հնարավոր է նոր դասավորություններ լինեն, եթե համաձայնությունը սկսի իրականանալ:

«Այնտեղ հին դաշնակցային կառույցները ինչ-որ առումով կսկսեն փոխարինվել նոր ձևավորվող կառույցներով: Խոսքը վերաբերում է թե՛ Իրանի շուրջ համախմբվող դաշինքին և թե՛ Իրանի մրցակից երկրների ձևավորվող դաշինքին և այս համատեքստում հավանական է նույնիսկ նախկինում այնպիսի հավանական թվացող դաշինքներ, ինչպես Իսրայելի և Սաուդյան Արաբիայի դաշինքն է»,-նշեց նա և հավելեց. «Իրանը իր հերթին, բնականաբար, կուզենա հանդես գալ ընդհանուր Մերձավոր Արևելքում առաջատար երկրի, առաջնորդողի կարգավիճակ ստանալ, որին հավակնում է նաև Թուրքիան: Այս տեսանկյունից թուրք-իրանական հարաբերություններն էլ կարող են ստանալ նոր որակական հատկանիշներ, նոր մրցակցային դաշտ տեղափոխվել, որտեղ Իրանի հնարավորությունները հաջողության հասնելու համար անհամեմատ մեծ կլինեն, հաշվի առնելով միջազգային հանրության հետ և հատկապես Արևմուտքի հետ իր հարաբերությունները նորմալացրած Իրանն է»:

Որոշակի իմաստով Ռուսաստանի համար էլ է շահեկան այս համաձայնագիրը, սակայն էներգակիրների շուկա մուտք գործելու տեսանկյունից որոշակի մտավախություններ կան:

«Ռուսական դաշտում որոշակի մտավախություններ կան, որ էներգակիրների շուկա Իրանի մուտքով ՌԴ-ի համար ի հայտ կգա նոր մրցակից: Սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Իրանի մուտքը այս շուկա որոշակի ժամանակ կպահանջի: Շավ ավելի երկար ժամանակ կպահանջվի, նրա համար որպեսզի Իրանը կարողանա մրցակցել ՌԴ-ի հետ գազային ոլորտում: Այս տեսանկյունից մինչև այս փուլին հասնելը, Ռուս-իրանական հարաբերությունները, որոնք ունեն բազմաթիվ խնդիրներ և խոչընդոտներ, կգնան այլ ուղով: Կողմերը կփորձեն հիմնականում համագործակցել: Դա նկատելի էր նաև Վիենայի բանակցային փուլում: Խոսքը գնում է մասնավորապես ռազմական ոլորտում համագործակցություն մասին` չնայած Իրանի վրայից սպառազինություններին վերաբերող պատժամիջոցը դեռևս չի հանվել»,- նշեց Վ. Ոսկանյանը:

Անդրադառնալով այս համաձայնության նշանակությանը Հայաստանի համար և առաջիկա քայլերին, մեր զրուցակիցը նշեց, որ ստեղծված իրավիճակը ՀՀ-ի համար նոր հնարավորությունների դաշտ է բացում:

«Հայաստանը միջազգային առևտրային կազմակերպությունների համար Իրան մտնելու գործում կարող է փաստացի դառնալ հյուսիսային դուռ: Իրանը բացվելու է և սկսելու է կլանել տեխնոլոգիական նորություններ, տնտեսական զանազան գործիքակազմեր: Իրանական տնտեսությունը ստանալու է զգալի քանակությամբ գումարներ և սկսվելու է երկրի տնտեսության արդիականացումն ու վերազինումը: Այս առումով ՀՀ-ն կարող է մի կողմից ապահովել մուտքը դեպի Իրան, մյուս կողմից` ապահովելով Իրանի ելքը դեպի Սև ծով, ապա` Եվրոպական երկրներ: Այս հնարավորությունները ընձեռվելու են և նաև մեր նախաձեռնողականությունից է կախված, թե ինչքանով կկարողանանք օգտագործել դրանք»,- եզրափակեց Վ. Ոսկանյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կասկածելի առարկայի մասին հաղորդումից հետո Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցը փակվել է ստուգման համար
Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում ստուգվում է կասկածելի առարկայի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է «Զգուշացեք,...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նույն ժամին Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան
«Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին  տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
Աղբյուր` Panorama.am
15:27
«Կարևոր իրազեկում» Հարկադիրից
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, դրա 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Պեսկով. Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը...
Աղբյուր` Panorama.am
15:13
«Փաշինյանի ներքաղաքական նախագիծ» կամ «ամբոխահաճ քայլ». ինչպես է Հայաստանն արձագանքել ԵՄ-ին անդամակցումը. DW
ԵՄ-ին անդամակցելու Երևանի կառավարության որոշումը երկրում տարաբնույթ արձագանքներ է առաջացրել, իսկ Ռուսաստանում՝ սուր։ Եվրոպական ինտեգրման...
Աղբյուր` Panorama.am
15:07
Վրաստանի ընտրություններին միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը. Լորա Թորնտոն
Մակքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն և Վրաստանում NDI գրասենյակի նախկին ղեկավար Լորա Թորնտոնն ասել է, որ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ինքնավթարի հետևանքով ուղևորը տեղում մաhաgել է
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ջավախքի բնակիչների համար եվրոպական երկրները, որպես փող աշխատելու վայր, մնում են չընդունված
Ջավախքի բնակիչների մեծամասնությունը տարվա մեծ մասն անց է կացնում տնից հեռու: Աշխատատեղերի պակասի պատճառով տեղի բնակիչները ստիպված են լինում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Խնդիրները հնարավոր կլինի հեշտությամբ լուծել և ընդհանրապես հարաբերությունները լավ կլինեն. Հակոբ Սիմիդյանը՝ Ադրբեջանի հետ բնապահպանական հարցերի մասին
«Հարևանների հետ բնապահպանական խնդիրների բացերը կան, միայն Հայաստանի դեպքը չէ և դրանք հնարավոր կլինի հեշտությամբ և առանց հավելյալ պրոբլեմ...
Աղբյուր` Panorama.am
14:31
ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը պետք է մինչև հունվարի ավարտ բոլոր գերիների մասին տեղեկություն տրամադրի
«ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի ավարատ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ադրբեջանի դեմ դատական գործերը հետ կանչելու դեպքում իսկապես Հայաստանին կդարձնի ֆաշիստական պետություն
Հովհաննես Իշխանյանը հիմնավորում  է իր պնդումը, թեև՝ կան պարզագույն բաներ, որ հիմնավորման կարիք չունեն. «Հայաստանի հայցերը հենց...
Աղբյուր` Panorama.am
14:09
Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}