Նաիրիտցիները դադարեցնում են բողոքի ակցիաները
Նաիրիտցիները մինչև հուլիսի վերջ դադարեցնում են իրենց բողոքի ակցիաներն ու սպասում աշխատավարձի վճարմանը: Panorama.am-ին ասաց նաիրիտցիների բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը:
«Այսօր կառավարության մոտ հավաքվել էին նաիրիտցիները: Ես նրանց ասացի, որ անիմաստ է հավաքվելը, մինչև հուլիսի 28-29-ը սպասենք: Այդ ընթացքում մենք բոլորս հերթով պետք է գնանք ու ստորագրենք աշխատավարձի ուշացման տույժերից, տուգանքներից հրաժարվելու մասին փաստաթուղթը: Այլևս չենք հավաքվի մինչև հուլիսի 28-29-ը»,-նշեց նա:
Ա. Հարությունյանի խոսքով, այժմ իրենց պահանջն է, որ բոլորի աշխատավարձը վճարվի միաժամանակ՝ մեկ-երկու օրվա ընթացքում. «Եթե տասը օրից էլ չլինի, պատկերացնում եմ, թե ինչքան մեղք է լինելու կառավարությունը, ուղղակի բոլորս կբարձրանանք վարչապետի մոտ»:
Նաիրիտցիներին կառավարությունը խոստացել էր մինչև հուլիսի 15-ն աշխատավարձերը վճարել, սակայն որոշ մարդկանց աշխատավարձի հաշվարկման հետ կապված խնդիրներ են առաջացել, բացի այդ աշխատավարձը կարող են ստանալ միայն աշխատավարձի ուշացման տույժերից, տուգանքներից հրաժարվելու մասին փաստաթուղթը ստորագրելուց հետո: Նաիրիտցիներն էլ ասում են, որ չենք ցանկանում գումարը մաս-մաս ստանալ, քանի որ՝ «մտավախություն ունենք, փուլ առ փուլ վճարումից հետո գումարը կսպառվի և մի մասը նորից առանց գումար կմնա»:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքը կազմում է 5,7 մլրդ դրամ, որը կուտակվել է վերջին չորս տարիների ընթացքում: Նաիրիտցիները դեռևս նախորդ տարվա վերջից պարբերաբար բողոքի ակցիաներ էին անում՝ պահանջելով վճարել իրենց պարտքը:
Նախորդող հրապարակումներ՝
Նաիրիտցիները պահանջում են ամբողջ պարտքը միանգամից
Նաիրիտցիները փակել են Բագրատունյաց պողոտան
Նաիրիտցիները կսպասեն մինչև հուլիսի 15-ը
Մինչև հուլիսի 15-ը աշխատավարձի ողջ պարտքը կվճարվի. վարչապետ
Հնարավոր է նաիրիտցիները նստացույց սկսեն
Նաիրիտցիներին կրկին խոստացել են (տեսանյութ)
«Նաիրիտ» գործարանի գույքի օտարումը բացառությամբ իրականացվում է նրա տնօրինության կողմից. փոխնախարար
Նաիրիտցիները միանալու են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարին
Զախարյանը դեմագոգիայով է զբաղված. Զուրաբյան
Որևէ նախարար իրավունք չունի չհարգել օրենքը. վարչապետ
Նախարարությունը` «Նաիրիտ»-ի գույքը գրավից հանելու մասին
«Նաիրիտ»-ի գույքը հանվում է գրավից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան