Բակո Սահակյանն Ասկերանի գյուղատնտեսական դաշտերում ծանոթացել ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաներին (լուսանկարներ)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին այցելել է Կաշենի լեռնահանքային համալիր և ծանոթացել այնտեղ տարվող աշխատանքներին:
Նախագահ Սահակյանը նշել է, որ պետությունը մեծ ուշադրություն է դարձնում հանքարդյունաբերության զարգացմանը` այն համարելով Արցախի տնտեսության առանցքային բաղադրիչներից մեկը:Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Ասկերանի շրջանի մի շարք գյուղատնտեսական դաշտեր և ծանոթացել այնտեղ կիրառվող ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաներին: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ իշխանություններն այսուհետ էլ կարևոր տեղ են հատկացնելու գյուղատնտեսության ոլորտում առաջատար փորձի կիրառման հարցերին:
Նախագահին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները