Արմեն Սամուրթաշյանը՝ «Համաշխարհային ուսումնական լաբորատորիաներ» ծրագրի դասավանդման մասին (լուսանկարներ, տեսանյութ)
«Փորձում ենք ավելի խորը, այլ մեթոդներով և մոտեցմամբ սովորեցնել աշակերտներին»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Սամուրթաշյանը, ով եկել է Սան-Ֆրանցիսկոյից և դասախոսում է «Համաշխարհային ուսումնական լաբորատորիաներ» ծրագրի շրջանակներում:
Նշենք, որ «Լույս» և «Այբ» հիմնադրամները Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ Հայաստանում հյուրընկալել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «Գիտության և տեխնոլոգիայի միջազգային նախաձեռնություններ» ծրագիրը, որն էլ Հայաստանում իրականացնում է «Համաշխարհային ուսումնական լաբորատորիաների» (Global Teaching Labs) ձևաչափով փորձնական դասընթացը:
Նա ասաց, որ փորձում են դասերն ավելի ինտերակտիվ ձևով կազմակերպել, գործնական օրինակներով, փորձերով՝ աշակերտների հետաքրքրությունը գրավելու համար:
Արմեն Սամուրթաշյանը լրագրողներին ներկայացրեց «Էլեկտրականություն և մագնիսականություն» հատուկ դասընթացի փորձերից մեկ օրինակ: Փորձ ամբողջությամբ տեսանյութում:
Նախորդող հրապարակում՝
«Համաշխարհային ուսումնական լաբորատորիաներ»՝ կրթական նոր նախագիծ «Այբ»-ում (լուսանկարներ, տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են