Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ևս չի զբաղեցնի. Դավիթ Հարությունյան
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 16-ին երեկոյան կայացած Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում հայտարարել է, որ Սահմանադրությունը փոխելուց հետո ինքը Ազգային ժողովի նախագահ չի դառնալու։ Այդ մասին խորհրդի նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նա նաև հիշեցրել է, որ դեռևս Սահմանադրական բարեփոխումների մեկնարկի ժամանակ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարել էր, որ իր երկրորդ պաշտոնավարումից հետո չի ձգտելու ոչ վարչապետի, ոչ էլ նախագահի պաշտոնին։
«Նոր Սահմանադրությունը հերքեց կարծիքը, թե գործող նախագահն իր վերարտադրության հարցն է լուծում: Եթե անգամ չխոսենք նախագահի քաղաքական հայտարարության մասին, որ չի պատրաստվում զբաղեցնել վարչապետի կամ նախագահի պաշտոնը, նիստում հատուկ թերահավատների համար նա հայտարարեց, որ, իհարկե, Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ևս չի զբաղեցնի: Հետևաբար, սա վերարտադրության ցանկության մասին չի խոսում»,- հավելել է Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան