«Դիսնեյլենդ». Հեքիաթային և երևակայական աշխարհն իրականություն է արդեն 60 տարի (լուսանկարներ)
60 տարի առաջ այս օրը Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող Անահայմ քաղաքում առաջին անգամ բացվեց «Դիսնեյլենդը»: Նման վայր ունենալու գաղափարի հեղինակն էր կինոռեժիսոր-մուլտիպլիկատոր Ուոլտ Դիսնեյը։ Նրա ցանկությունն էր ստեղծել այնպիսի վայր, որտեղ երեխաներն ու ծնողները կարող էին միասին հետաքրքիր ժամանակ անցկացնել:
«Դիսնեյլենդի» մուտքի ցուցանակին փորագրված է. «Բարի գալուստ բոլոր նրանց, ովքեր այստեղ ուրախություն կգտնեն: «Դիսնելենդը» ձեր երկիրն է… »։
Այգու ստեղծման համար ծախսվել է 17 միլիոն դոլար: Ուոլտ Դիսնեյն ինքն է ղեկավարել աշխատանքները:
ՏԱՍՍ-ը գրում է, որ նախքան այգու բացումը, կանխատեսում էին, որ Ուոլտ Դիսնեյը սնանկանալու է, բայց «Դիսնելենդն» անմիջապես դարձավ հայտնի՝ յոթ շաբաթվա ընթացքում ընդունելով 1 միլիոն հյուր: Աշխատանքի առաջին տարում Դիսնելյենդն ունենում է 3,8 միլիոն այցելու:
1955 թ. ապրիլի 29
1955 թ. հուլիսի 17, Ուոլտ Դիսնեյը՝ նստած ամրոցի առջև
Առաջին այցելուները՝ Ուոլտ Դիսնեյի հետ