Տրայան Հրիսթեա. Եվրամիությունը կշարունակի օժանդակություն ցուցաբերել Հայաստանին
«Վերջին չորս տարիների ընթացքում մեր երկրի գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է բավականին մեծ առաջընթաց: Այդ հաջողությանը մեծապես նպաստել են Եվրամիության հետ իրականացվող համատեղ ծրագրերն ու անձամբ Ձեր գործունեությունը»,-Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ նշել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ պատվիրակության ղեկավարին Հայաստանում իր առաքելության ընթացքում կատարած աշխատանքի և գյուղատնտեսության բնագավառում սերտ համագործակցության համար:
Նախարարը հավելել է, որ առավել շոշափելի արդյունքներ երկկողմ համագործակցության շնորհիվ վերջին շրջանում հաջողվել է գրանցել, մասնավորապես սննդամթերքի անվտանգության ապահովման և այդ ոլորտում օրենսդրական դաշտի բարելավման գործում:
Դեսպան Տրայան Հրիսթեան համոզմունք է հայտնել, որ Հայաստանում Եվրամիության պատվիրակության հաջորդ ղեկավարի օրոք երկկողմ համագործակցությունը կհասնի ավելի բարձր մակարդակի: Միաժամանակ նա վստահեցրել է, որ Եվրամիությունը կշարունակի օժանդակություն և աջակցություն ցուցաբերել Հայաստանին:
Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանը մաղթել է Տրայան Հրիսթեային աշխատանքային հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան