«Բաց երկնքի» քաղաքականության որդեգրումից հետո
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի ավիացիայի ոլորտի խնդիրների վերաբերյալ, որին մասնակցել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, Հանրային խորհրդի անդամները, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները և ոլորտի մասնագետները:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քննարկվել են ՀՀ կառավարության կողմից «բաց երկնքի» քաղաքականության որդեգրումից հետո ՀՀ քաղավիացիայի ոլորտում ստեղծված իրավիճակը: Հանրային խորհրդի անդամները ներկայացրել են ոլորտի բարեփոխմանն ուղղված մի շարք առաջարկություններ, որոնք վերաբերում էին Հայաստանի ավիացիոն շուկայի մրցակցության բարձրացմանը, օտարերկրյա ավիաընկերությունների ներգրավմանը, տեղական ավիափոխադրողների հիմնմանը, ավիացիոն ոլորտի օրենսդրության բարելավմանը և այլն:
Կառավարության ղեկավարը, ամփոփելով մտքերի փոխանակումը, կարևորել է նման ձևաչափով քննարկումները՝ առկա խնդիրները վերհանելու և զարգացման ուղղությունները նախանշելու առումով: Ընդգծելով, որ ավիացիայի ոլորտը գտնվում է իր անմիջական ուշադրության կենտրոնում, վարչապետը կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր ողջամիտ առաջարկության և հանձնարարել պատասխանատուներին՝ աշխատանքային խմբի շրջանակում շարունակել քննարկումները:
Նախորդող հրապարակումներ՝
ՀԽ անդամները ավիացիայի հարցերը կքննարկեն վարչապետի մոտ
Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել ավիափոխադրումների շուկան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան