Դավիթ Հարությունյան. Երբ խոսում են վերարտադրության մասին, պետք է փաստարկներ բերեն. «ՀԺ»
Սերժ Սարգսյանը երեկ կայացած ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումներից հետո չի հավակնում նաև ԱԺ նախագահի աթոռին: Սարգսյանը մինչ այս ասել էր, որ բարեփոխումներից հետո չի լինելու ոչ վարչապետ, ոչ նախագահ:
«Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ, այս մասին երեկ, ՀՀԿ խորհրդի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, հայտարարել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը: «Հայկական Ժամանակ»-ի ճշտող հարցին, թե դա նշանակու՞մ է արդյոք, որ Սերժ Սարգսյանը որևէ դեպքում երկրի առաջին դեմքը չի լինելու, Հարությունյանը արձագանքել է. «Նախևառաջ՝ այո: Երբ որևէ մեկը խոսում է վերարտադրության մասին, պետք է փաստարկներ բերի, և ես պատրաստ եմ բանավեճի»:
Հարությունյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի այս հայտարարություններն ունեն քաղաքական կշիռ, իսկ նոր Սահմանադրությունը հնարավորություն կընձեռնի «անցավ իշխանափոխության»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան