Նիկոյանը իր համեստ աշխատավարձով 45 միլիոնանոց տուն է գնել. «Ժողովուրդ»
«ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, խորհրդարանի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի դրամական միջոցները, ըստ նրա 2014 թվականի հայտարարագրի, կազմել են 3 մլն դրամ և 59 հազար ԱՄՆ դոլար: Պատգամավոր Նիկոյանի տարեկան աշխատավարձը կազմել է 4 մլն 446 հազար դրամ: Նման համեստ աշխատավարձով պատգամավորն անցած տարվա ընթացքում 45 մլն դրամով գնել է անհատական տուն: Իսկ ահա, պատգամավորի կնոջ՝ Մադլենա Վիրաբյանի դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 2 հազար դոլար և մեկ հազար եվրո: Նրա տարեկան աշխատավարձը կազմել է 1 մլն 440 հազար դրամ: Բացի այս՝ տիկին Մադլենան նաև շահաբաժին է ստացել, որը կազմել է 13 մլն 400 հազար դրամ: Իսկ թե ինչից է շահաբաժին ստացել, գաղտնի է պահվում չի գրվում»,-գրել է «Ժողովուրդ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան