Լավրով. Պետք է ինտենսիվացնել ԼՂ խնդրով բանակցային գործընթացը
Եկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով բանակցությունները ինտենսիվացնելու ժամանակը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը`Մոսկվայում ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ: Փոխանցում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:
«Կան հիմքեր ենթադրելու, որ եկել է մեր ջանքերը ինտենսիվացնելու ժամանակը»,- նշել է Սերգեյ Լավրովը:
Ինչպես հաղորդվում է, վերջինս հավելել է, որ հաշվի առնելով արդյունքի նկատմամբ ընդհանուր տրամադրվածությունն ու նպատակաուղղվածությունը, «մենք կարող ենք ապահովել այդ առաջընթացը»:
Իր հերթին, աղբյուրի փոխանցմամբ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն էլ նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի կարգավորման շուրջ ավարտված երկարատև բանակցությունները հույս են տալիս, որ կարող է լուծվել նաև ղարաբաղյան խնդիրը: