
Կոմիտաս` կոմպոզիտոր. հանդիպում-զրույց Տիգրան Մանսուրյանի հետ
Կոմիտաս թանգարան-ինստիտուտում վաղը տեղի կունենա հանդիպում-զրույց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ:
Կոմիտասը հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: Նրա անվան հետ է կապված հայ երաժշտության թևակոխումը մասնագիտական փուլ: Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ այս հանդիպման ընթացքում փորձ կարվի վեր հանել այն սկզբունքներից մի քանիսը, որոնցով Կոմիտաս Վարդապետը դրել է հայ կոմպոզիտորական արվեստի հիմքերը, և Մանսուրյանի որոշ գործերի օրինակով ի ցույց կդրվեն այդ սկզբունքների կիրառման կենդանի նմուշներ։
Հանդիպման ընթացքում ելույթ կունենան մեցոսոպրանո Աննա Մայիլյանը և դաշնակահարուհի Էլեն Կիրակոսյանը:
Մուտքն ազատ է: